Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Չավեսի հուշերը լույս կտեսնեն միլիոնավոր տպաքանակով

Չավեսի հուշերը լույս կտեսնեն միլիոնավոր տպաքանակով
22.09.2012 | 18:50

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը միլիոնավոր տպաքանակով լույս է ընծայելու իր հուշերը։ Չավեսը 14-ամյա կառավարումից հետո հերթական անգամ առաջադրվել է Վենեսուելայի նախագահի պաշտոնում։ Ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 7-ին։ Ինչպես հայտնել է Վենեսուելայի մշակույթի նախարարը, ՙՔաղցրավենիք վաճառողի պատմությունները՚ վերնագրով գիրքն ընթերցողի սեղանին կդրվի տարբեր ձևաչափերով, այդ թվում նաև՝ էլեկտրոնային գրքի տեսքով։ Բացի այդ, իսպաներենին տիրապետողներն այն կարող են ներբեռնել www.cuentosdelaranero.org.ve կայքից։ 200 էջանոց գիրքում զետեղված է 175 պատմություն։ Այդ պատմությունները Չավեսը գրի է առել 13 տարվա ընթացքում։

Դիտվել է՝ 2044

Մեկնաբանություններ